Օդ, որի յուրաքանչյուր խորանարդ մետրը հաշվարկված է ձեր հարմարավետության համար
Բնակելի համալիրների և կոմերցիոն տարածքների օդափոխության համակարգերի նախագծում, արտադրություն և տեղադրում։
Օդափոխանակության և աերոդինամիկայի հաշվարկ, սարքավորումների ընտրություն, աշխատանքային գծագրեր։
Մեզ վստահում են
Այս պահին աշխատանքներ ենք իրականացնում Abovyan Hills բնակելի համալիրում, Գյումրիում՝ Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցում, և Երևանում՝ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրում։
Սպորտ
- Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի դպրոցԳյումրիընթացքում
- Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրԵրևան, Չարբախընթացքում
Բնակելի շենքեր
- Abovyan HillsԱբովյանընթացքում
Առևտրային համալիրներ
- «Տիտան» առևտրային համալիրԵրևան
Դպրոցներ
- Թիվ 2 հիմնական դպրոցԱրթիկ
- Թիվ 2 դպրոցԱրմավիր
- Միջնակարգ դպրոցՆոր Կեսարիա
- ԴպրոցՄասիս
- Միջնակարգ դպրոցԿամարիս
Արտադրություն և հանգիստ
- «Դեպի Ճամբար» հանգստյան ճամբարԲջնի
- «Գիգա Ֆարմ» դեղագործական ընկերությունԵրևան
- «Սիգարոն» ծխախոտի ֆաբրիկաԵրևան
Ինչպես ենք աշխատում
Առաջին զանգից մինչև մաքուր և թարմ օդ։
Մեկ ընկերություն՝ բոլոր ութ քայլերի համար։
Կապվում եք մեզ հետ
Զանգահարեք, գրեք WhatsApp-ով կամ ուղարկեք հայտ։

Նշում ենք գնային միջակայքը
մինչև օբյեկտ այցելելը։

Գալիս է չափագրողը
Իրականացնում է չափագրումներ, որոշում է օդատարների ուղիների և սարքավորումների տեղադրման վայրը։

Մշակում ենք նախագիծը 0-ից կամ աշխատում ձեր ներկայացրած նախագծով։

Դուք հաստատում եք
Կազմվում է նախահաշիվ, ընտրվում են սարքավորումները և կազմվում է աշխատանքների գրաֆիկ։

Արտադրում և առաքում ենք
Օդատարները պատրաստում ենք մեր արտադրամասում։

Մեր մասնագիտացված թիմը տեղադրում և գործարկում է համակարգերը

Դուք պարզապես վայելում եք մաքուր և թարմ օդը։
Աշխատանքների ավարտից հետո տրամադրում ենք անհրաժեշտ փաստաթղթերը։ Իրականացնում ենք համակարգերի հետագա սպասարկում։

Սեփական արտադրամաս և մասնագիտացված թիմ
Նախագծումից մինչև տեղադրում ու գործարկում՝ ամբողջ գործընթացը մեկ ընկերության պատասխանատվության ներքո, առանց միջնորդների։
- Սեփական արտադրություն
- Մատակարարում Չինաստանից և Ռուսաստանից
- 3-րդ դասի լիցենզիա
- Մեկ պատասխանատու


Օդափոխիչ խցիկը ներսից
Ֆիլտր, ռեկուպերատոր, տաքացուցիչ, օդափոխիչ, մեկուսացում։ Սեղմեք նշված կետերի վրա՝ բաղադրիչները տեսնելու համար։

Ամբողջական ծառայություն՝ նախագծումից մինչև սպասարկում։
Յուրաքանչյուր ծառայություն կարող եք պատվիրել նաև առանձին։
Նախագծում
Արտադրություն
Մատակարարում
Տեղադրում
Գործարկում
Սպասարկում
Շինարարական փուլից մինչև պատրաստի արդյունք
Թերթեք. ձախ կողմում՝ օդատարների տեղադրման ընթացքը, աջ կողմում՝ նույն սրահը պատրաստ վիճակում։
Ինչ օբյեկտների հետ ենք աշխատում
Բնակելի համալիրներԲնակարանների և ստորգետնյա ավտոկայանատեղիների ներածման ու արտածման օդափոխության համակարգեր։ Ներկայումս աշխատանքներ ենք իրականացնում Abovyan Hills բնակելի համալիրում՝ ընդհանուր 20 000 մ² մակերեսով։Կառուցապատողներին
Կոմերցիոն տարածքներԳրասենյակներ, ռեստորաններ, արտադրամասեր։Ծառայություններ
Տենդերներ/Մրցույթներ5 տարվա փորձ, 3-րդ դասի լիցենզիա։Մրցույթներ
Սարքավորումներ՝ անմիջապես արտադրողներից
Կենտրոնական օդորակիչներ
RowenՆերհոսքային կայանքներ
Թարմ օդի պատրաստման կայանքներ
Haier սարքավորումների մատակարարը Հայաստանում՝ Vite Group։
Լիցենզիա և երաշխիք
- Երաշխիք
- 1 / 3 տարի
- 1 տարի աշխատանքների, 3 տարի սարքավորումների մի մասի համար
- Մրցույթներ
- 5 տարի




































