Ծառայություններ
Նախագծում, արտադրություն, մատակարարում, տեղադրում, համակարգերի սպասարկում՝ մեկ ընկերության պատասխանատվության ներքո։ Յուրաքանչյուր ծառայություն կարող եք պատվիրել նաև առանձին։
Նախագծում
Օդափոխության և օդի շարժման աերոդինամիկական հաշվարկներ, սարքավորումների ընտրություն և աշխատանքային գծագրերի մշակում։ Նախագծումն իրականացնում է մեր մասնագիտացված թիմը։
Արտադրություն
Օդատարներն ու ձևավոր դետալները պատրաստում ենք մեր արտադրամասում (Կոտայքի մարզ՝ գ․ Զորավան), ըստ օբյեկտի չափերի։

Մատակարարում
Օդամատակարարման սարքավորումներ, օդափոխիչներ և ջերմության վերականգնման սարքեր՝ անմիջապես Չինաստանի և Ռուսաստանի արտադրողներից։

Տեղադրում
Մեր թիմն իրականացնում է օդատարների տեղադրումը, համակարգերի միացումն ու ավտոմատացումը։ Աշխատում ենք առանց ենթակապալառուների։

Գործարկում
Օդի հոսքերի ճշգրտում, յուրաքանչյուր ճյուղով անցնող օդի ծավալի չափում և կատարված աշխատանքների տեխնիկական փաստաթղթերի կազմում։

Սպասարկում
Օբյեկտը հանձնելուց հետո իրականացնում ենք պլանային սպասարկում՝ ներառյալ զտիչների փոխարինումը, համակարգերի ախտորոշումն ու ավտոմատացման ստուգումը։ Երաշխիք՝ աշխատանքների համար՝ 1 տարի, որոշ սարքավորումների համար՝ 3 տարի։

Ակուստիկա
Մենք հաշվարկում ենք աղմուկը և անհրաժեշտության դեպքում տեղադրում ձայնամեկուսիչներ։
Ծխահեռացում և օդի ներմղում
Մենք նախագծում և տեղադրում ենք ծխահեռացման և օդի ներմղման համակարգեր։
Տեղադրումից մինչև պատրաստի ինտերիեր
Երեք սրահ, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված է երկու փուլ՝ ձախ կողմում՝ օդատարների տեղադրման ընթացքը, աջ կողմում՝ նույն սրահի պատրաստի ինտերիերը։


